«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրում Սիրիայում և Իրաքում՝ Parisien-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Դրիանը:
ԵԱՀԿ դիտորդական խումբը երեկ երկար ժամանակ չի կարողացել դիտարկում իրականացնել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ՝ ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԱՄՆ-ի բանակը, միջազգային Global Firepower ընկերության համաձայն, կրկին ճանաչվել է ամենահզորն աշխարհում: Երկրորդը Ռուսաստանն է, երրորդը՝ Չինաստանը, առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան:
Մերձմոսկվայում հուլիսի 29-ին մեկնարկել են երրորդ «Միջազգային բանակային խաղերը», որոնց մասնակցում է 28 երկրի 4000 զինվորական։ «Միջազգային բանակային խաղեր 2017»-ն անցկացվում է 5 երկրների` Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի 21 զորավարժարաններում։
Ադրբեջանի կողմից սպառազինության գնումներից անկախ` ուժերի հավասարակշռությունը երբևէ չի խախտվել ու չի խախտվելու՝ Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս չընդունել իրենց իսկ քաղաքացիական բնակչությունը` որպես կենդանի վահան: Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ անդրադառնալով հուլիսի 4 -ի միջադեպին, Լևոն Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը ցավում է քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ, սակայն մեղավորը Ադրբեջանի իշխանություններն են:
2016-ի ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի բանակը էլիտար «052 Յաշմա» հատուկ նշանակության բրիգադից միայն 400-ից ավելի զոհ է ունեցել, «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարությունների մակարդակով է խոսում, իսկ իրականում` պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում, «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` հղում անելով մեր հետախուզական տվյալներին:
«Իսկանդեր»-ի հրթիռները խոցելու հնարավորություն չունի ոչ միայն Ադրբեջանը, այլև` առաջատար երկրները, Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն` անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին հայտարարություններին:
Արցախի Հանրապետությունում չկա մի պաշտոնյա, որի որդին զորակոչային տարիքի լինի և չծառայի բանակում՝ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Հայտնի է, որ իրանական ԶԼՄ-ները դիմել են Իրանի բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել պատերազմի։
Կարծում եմ՝ Իրանի այս հայտարարությունը պետք է դիտարկել առավելապես, որպես հաշվարկված մանևրային քայլ, այլ ոչ թե որպես ռազմական գործողությունների հնարավոր մեկնարկի վերաբերյալ տեղեկատվություն...